Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի մարզային վարչության ստորաբաժանումների ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Սյունիքի մարզային վարչության ստորաբաժանումների ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
Հասարակություն / Իրավունք
20:58, 14 март 2022
ՀՀ ոստիկանությունը հայտնում է ապօրինի ծառահատման դեպքերի բացահայտման մասին։

Ոոստիկանության Սյունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողները բացահայտել են ապօրինի ծառահատման մի քանի դեպք։ Մասնավորապես, Կապանի համայնքային ոստիկանները մարտի 3-ին և 10-ին բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել ՈւԱԶ մակնիշի երկու ավտոմեքենա, որոնք բարձված էին ընդհանուր 4 խորանարդ մետրից ավելի փայտանյութով։

Ըստ աղբյուրի՝ մարտի 8-ին էլ Գորիսի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա, որը բարձված էր 2 խորանարդ մետր փայտանյութով՝ առանց համապատասխան փաստաթղթերի։

«Ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել նաև ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները։ Նրանք մարտի 1-ին բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա՝ բարձված 2 խորանարդ մետրից ավելի փայտանյութով՝ դարձյալ առանց փաստաթղթերի։
«Երեք դեպքով էլ նախապատրաստվում են նյութեր։ Հանգամանքները պարզվում են»,- տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։