Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գորիսի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Հունվարի 9-ի գիշերը Գորիսի համայնքային ոստիկանները, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Գորիսի Երևանյան խճուղում կանգնեցրել են 45-ամյա մի տղամարդու վարած «Ֆորդն» ու ստուգել։

Այն բարձված է եղել մի քանի խորանարդ մետր փայտանյութով, որի վերաբերյալ վարորդը փաստաթղթեր չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Հանգամանքները պարզվում են բաժնում նախապատրաստվող նյութերի
շրջանակներում։