Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրում են Իշխան Սաղաթելյանն ու մյուս առաջնորդները. Վահագն Ալեքսանյան

Տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրում են Իշխան Սաղաթելյանն ու մյուս առաջնորդները. Վահագն Ալեքսանյան
Հայաստան
23:13, 03 июнь 2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօր գործընկերների, թիմակիցների հետ ԱԺ գալուց խուսափած Իշխան Սաղաթելյանը հրահրեց ցուցարարներին գնալ ակնհայտ հակաօրինական, սադրիչ ու դատապարտելի գործողությունների։


Նրա՝ «կանայք ու երեխաները մի կողմ գնան, մեր առաջ փակ փողոց չկա, մենք գնում ենք ԱԺ» կոչից հետո ցուցարարները սկսեցին հրել, հարվածել, քարեր ու այլ առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ։


Կան տասնյակ հոսպիտալացված ոստիկաններ, որոնք տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել նետված քարերից և այլ առարկաներից։
Անտարակույս է, որ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրում է Իշխան Սաղաթելյանը և մյուս առաջնորդները»։