Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երբևէ չմտածեք, որ ՀՀ ուսանողի հետ խոսելու եք «երեսին թքելու» կամ «ջհանդամն ուղարկելու» լեզվով. Դեռ նուրբ եմ նախազգուշացնում. Վահագն Ալեքսանյան

Երբևէ չմտածեք, որ ՀՀ ուսանողի հետ խոսելու եք «երեսին թքելու» կամ «ջհանդամն ուղարկելու» լեզվով. Դեռ նուրբ եմ նախազգուշացնում. Վահագն Ալեքսանյան
Քաղաքականություն
18:26, 03 май 2022
Այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը իր ելույթում հայտարարեց. «Երբ ամենաերիտասարդ տարիքում դոլարային միլիոնատեր դարձած, համատեղության կարգով երկրորդ նախագահի որդին իր թիկնապահների ու ֆիթնես մարզիչների հետ փողոց է փակում, երբ «Ծովասար» ռեստորանային-հյուրանոցային համալիրի տեր Իշխան Սաղաթելյանը, գեներալ Արթուր Վանեցյանը, գեներալ Սեյրան Օհանյանը գիշերները նստում հանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018-ի ժամեր տևած ելույթների տեքստերը և ինչ-որ բառեր են անգիր անում, և Իշխան Սաղաթելյանն ասում է՝ «Այս շարժումն անկասելի է», երբ 150 հոգանոց ցույց ու երթ երկու ռակուրսից տեսախցիկներով լայվ են տալիս, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե դա միաժամանակ երկու երթ է, երբ 10-15 լրատվական ամենժամյա ռեժիմով լայվ լուսաբանում է էս մարդկանց ցույցերը, միևնույն է՝ փողոցում վարորդներն ասում են՝ «Նիկոլ, վարչապետ», կամ «Նիկոլ, թագավոր», և այս մարդկանց անզորությունից մնում է մի բան՝ իրենց չմիացող քաղաքացիներին ասել՝ «ջհանդամին միանան, ուսանողներին ասել՝ «կամ միացեք, կամ թքեք ձեր երեսին»:

Նա ընդգծեց. «Երբևէ չմտածեք, որ ՀՀ ուսանողի հետ խոսելու եք «երեսին թքելու» կամ «ջհանդամն ուղարկելու» լեզվով: Ու ես սա դեռ նուրբ եմ զգուշացնում»,- եզրափակեց Վահագն Ալեքսանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: