Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի որոշ շրջաններում և Գետափնյա գյուղում քամու հետևանքով վնասվել են շինությունների տանիքների թիթեղյա ծածկերը

Երևանի որոշ շրջաններում և Գետափնյա գյուղում քամու հետևանքով վնասվել են շինությունների տանիքների թիթեղյա ծածկերը
Հայաստան
10:16, 15 июль 2022
Հուլիսի 14-ին, ժամը 19։02-ից 20։40-ը Ճգնաժամային կառավարման ազգային և Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Արաբկիր, Էրեբունի վարչական շրջաններում և Գետափնյա գյուղում վնասվել են շինությունների տանիքների թիթեղյա ծածկերը. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Փրկարարներն իրականացրել են թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ: