Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օնլայն տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունները դարձել են ամենօրյա խնդիր հանրության համար․ պատգամավորը դիմել է ՄՊՀ

Օնլայն տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունները դարձել են ամենօրյա խնդիր հանրության համար․ պատգամավորը դիմել է ՄՊՀ
Հայաստան
13:11, 30 июль 2022
Այսօր օնլայն տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունները դարձել են ամենօրյա խնդիր հանրության համար. ոչ կայուն գների պայմաններում օրվա ցանկացած ժամին, անգամ առանց տեղումների եղանակի ժամանակ, նվազագույն սակագինը կարող է կրկնակի, որոշ դեպքերում անգամ եռակի բարձրանալ. ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  
պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

«Իսկ տաքսի ծառայություններն ու անհատ տաքսիները անհամեմատ քչացել են:
Երեկ պաշտոնական գրությամբ դիմեցի ՄՊՀ ՝ ոլորտում տեղի ունեցող գործընթացների եւ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության հնարավոր խախտումների դեպքում օրենքով սահմանված կարգով առաջարկել եմ իրականացնել անհրաժեշտ գործողություններ։

Գրությունը բերված է ստորև»,- գրել է պատգամավորը։