Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲՀԿ-ականները՝ տաքսի ծառայությունների լոբբիստ. նոր նախագիծ. «Ժամանակ»

ԲՀԿ-ականները՝ տաքսի ծառայությունների լոբբիստ. նոր նախագիծ. «Ժամանակ»
Քաղաքականություն
10:55, 12 февраль 2021
 «ԱԺ ԲՀԿ խմբակցության հինգ պատգամավորներ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում: Նրանք առաջարկում են օրենքում ավելացնել այսպիսի կետ. «Եթե ապահովադիրը հանդիսանում է կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպություն, որն իրականացնում է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների լիցենզավորված կազմակերպում, ապա ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգ (Բոնուս-Մալուս համակարգ) ապահովադրի նկատմամբ չի հաշվարկվում»:

Նման փոփոխության իմաստը շատ պարզ է. տաքսի ծառայություններում շահագործվող մեքենաները տարին մի քանի անգամ դառնում են վթարի պատճառ, որի արդյունքում ապահովագրավճարը էականորեն բարձրանում է: Նախագծի հեղինակները տաքսի ծառայությունների սեփականատերերին ուզում են ազատել այդ հավելավճարը վճարելու պարտականությունից:

Բայց այս փոփոխությանը հաստատ դեմ կլինեն ապահովագրական ընկերությունները, որոնք առանց այն էլ դժկամությամբ են ապահովագրում տաքսի ծառայության մեքենաները»: