Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Տաքսիները թանկացել են, հաճախորդները շատ են բողոքում»․ որն է հեղուկ գազի թանկացման պատճառը

Շուրջ երկու ամիս է, ինչ կտրուկ բարձրացել է հեղուկ գազի գինը, որի հետևանքով բարձրացել են մի շարք ծառայությունների և ապրանքների գները, մասնավորապես՝ տաքսի ծառայությունների։

 Գազալցակայանների ցանցերից մեկի ներկայացուցիչ Սարգիս Բոբոխյանի խոսքով՝ գնի բարձրացումը պայմանավորված է համաշխարհային շուկայում գազի գների բարձրացման հետ։ Հայաստան գազ ներմուծվում է Ռուսաստանից, Իրանից և Իրաքից։ Ռուսական գազի թանկացման պատճառով Հայաստան գազ ներմուծվում է հիմնականում Իրանից և Իրաքից, քանի որ ամեն դեպքում, ավելի մատչելի է, քան ռուսական գազը։ Իրաքից ներմուծումների դեպքում էլ առաջացել են լոգիստիկ խնդիրներ։
 
 Ըստ Բոբոխյանի, գազի շուկան մրցակցային է և գների բարձրացումը որևէ կերպ պայմանավորված չէ ներքին պայմանավորվածությունների հետ։ Ցանցի աշխատակցի կարծիքով, մոտ ժամանակներս խնդիրը կկարգավորվի և գները հետզհետե կիջնեն։ Տաքսի ծառայություններ մատուցողները ևս իրենց վրա զգում են թանկացումների հետևանքները։
 
 Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հուլիս ամսին մի շարք ճշտգրտումներ է իրականացրել հեղուկ գազի գնի բարձրացման վերաբերյալ։ Գների աճը, ըստ ՄՊՀ-ի, պայմանավորված է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացներով։

 Ոլորտում գործունեություն են ծավալում ավելին քան 50 տնտեսվարող սուբյեկտ, չկան գերիշխող դիրք ունեցողներ։

 Գների բարձրացումը պայմանավորված է հեղուկ գազի դեֆիցիտով, լոգիստիկ խնդիրներով, մի շարք երկրներում պահանջարկի աճով և այլն։