Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օդանավակայանի տաքսի-կայանատեղիից փոխադրումներ իրականացնելու համար պահանջվում է A տիպի լիցենզիա. ՏԿԵ փոխնախարար

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: 

ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը, ներկայացնելով օրենքի նախագիծը, առաջարկեց հետևյալ կարգավորումները. «Օդանավակայանի տաքսի-կայանատեղիից  փոխադրումներ իրականացնելու համար սահմանել A տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան նախատեսվում է 200.000 դրամ: Սահմանել օդանավակայանի տաքսի ծառայություններ մատուցող տրանսպորտային միջոցի կահավորմանը, արտաքին տեսքին և տարիքային սահմանափակմանը ներկայացվող պահանջներ: Սահմանել վարչական պատասխանատվության միջոցներ ոլորտի իրավախախտումների համար»:

Մանրամասնելով օդանավակայանի տաքսի ծառայություններ մատուցող տրանսպորտային միջոցի տարիքային սահմանափակումը՝ փոխնախարարը նշեց, որ խոսքը մինչև 7 տարեկան թեթև մարդատար տրանսպորտային միջոց ունենալու մասին է:

Նա հավելեց, որ առաջարկությունների հիման վրա օրենքի նախագծի 1-ին ընթերցմամբ ընդունումից հետո կկատարվեն փոփոխություններ 2-րդ ընթերցմամբ հարցը ներկայացնելու համար: