Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2016թ. համայնքներին հատկացված դոտացիաների ծավալը թողնում ենք անփոփոխ. Վաչե Տերտերյան

2016թ. համայնքներին հատկացված դոտացիաների ծավալը թողնում ենք անփոփոխ. Վաչե Տերտերյան
Տնտեսություն
10:57, 05 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Ֆինանսական համահարթեցման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ինչպես նշեց ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը, առաջարկվում է, որ դեռևս 2016թ. ընդունված Ֆինանսական համահարթեցման մասին օրենքի ամբողջական իրականացումը տեղափոխվի 2024թ. դոտացիաների հաշվարկմանը. «2016թ. համայնքներին հատկացված դոտացիաների ծավալը թողնում ենք անփոփոխ»:

Նրա խոսքով՝ 2024 թվականին արդեն կունենանք ամբողջ հանրապետությունում խոշորացված համայնքներ. «Այս պարագայում նրանց անհամաչափությունը չի բերի դոտացիաների բաշխման անհամաչափությունների»:

Փոխնախարարը նշեց, որ իրենք առաջարկում են երկարացնել այս օրենքի գործողության ժամկետը և արդեն 2024 թվականի համար 2022 թվականի ելակետային տվյալներով կատարել ամբողջությամբ ֆինանսական համահարթեցման մասին օրենքի դրույթներով բաշխում: «Մինչ այդ մենք ժամանակ կունենանք արդեն նոր վարչատարածքային բաժանման համապատասխան փորձարկել օրենքը»,- նշեց նա և հավելեց, որ անհրաժեշտության դեպքում կվերանայեն օրենքը: