Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փոքր համայնքներում բյուջեն այնքան սակավ էր, որ միայն աշխատավարձ էին բաժանում. ՏԿԵ փոխնախարար

Փոքր համայնքներում բյուջեն այնքան սակավ էր, որ միայն աշխատավարձ էին բաժանում. ՏԿԵ փոխնախարար
Հայաստան
14:40, 04 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Ֆինանսական համահարթեցման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

«Չի կարելի ասել, որ փոքր համայնքներում ծախսային խնդիրները մեկ, երկու, երեք խնդիրներ էին լուծում: Ցավոք սրտի, այդ բյուջեներն այնքան սակավ էին, որ ոչ մի խնդիր չէին լուծում, աշխատավարձ էինք բաժանում, ու վերջանում էր»,- ի ասաց ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը և հավելեց. «Դոտացիոն ֆոնդը չի փոխվում, մենք փոխում ենք ու խոսում ենք հնարավորությունների և բաշխման մասին»:
Փոխնախարարի խոսքով՝ իրենց խնդիրն է գումարը հասցնել համայնքին, իսկ համայնքը իր խնդիրները կլուծի սեփական պատասխանատվությամբ: