Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեխային պետք է տանել X կմ և ոչ ավելի հեռավորության վրա գտնվող մանկապարտեզ. Վաչե Տերտերյանը՝ Արեն Մկրտչյանին

Երեխային պետք է տանել X կմ և ոչ ավելի հեռավորության վրա գտնվող մանկապարտեզ. Վաչե Տերտերյանը՝ Արեն Մկրտչյանին
Հասարակություն
14:32, 04 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Ֆինանսական համահարթեցման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Անդրադառնալով հարցը ներկայացնող ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանի շեշտադրմանը, որը վերաբերում էր դոտացիաների համապատասխանեցմանը ՊՈԱԿ-ների քանակին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը նկատեց. «Կարծում եմ, որ մենք էստեղ թիրախային լուծումների գնալու խնդիր ունենք, որովհետև կան 15 հազար բնակչությամբ համայնքներ, որոնք 17 ՊՈԱԿ ունեն, և այստեղ մենք չենք կարող անել օպտիմալացում, կրճատում, որովհետև թաղամասից թաղամաս հեռավորությունը հասնում է մինչև 15 կմ-ի, այսինքն՝ եթե մենք մի մանկապարտեզը միացնենք մյուսին, կտրված թաղամասը զրկվում է հնարավորությունից»:

Ի պատասխան՝ Վաչե Տերտերյանն ասաց, որ ֆինանսական համահարթեցումը այն գործիքը չէ, որ տեղական ինքնակառավարումում առկա բոլոր խնդիրները լուծի. «Մենք պետք է այնպիսի ցուցանիշներ վերցնենք, որ լինեն չափելի, կշռելի, գնահատելի և այլն: Ծառայությունը պետք է լինի որոշակի մոտիկությամբ բնակչությանը: Երեխային պետք է տանել X կմ և ոչ ավելի հեռավորության վրա գտնվող մանկապարտեզ: ՊՈԱԿ-ը կարող է մեկ հատ լինել ամբողջ տարածաշրջանում, դա կառավարման խնդիր է, բայց ծառայությունը, մանկապարտեզը պետք է լինեն տեղում»: