Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոչ ոք չի ասել, որ սահմանները որոշվում են Վարչատարածքային բաժանման մասին օրենքով. Վաչե Տերտերյանը՝ Արծվիկ Մինասյանին

Ոչ ոք չի ասել, որ սահմանները որոշվում են Վարչատարածքային բաժանման մասին օրենքով. Վաչե Տերտերյանը՝ Արծվիկ Մինասյանին
Քաղաքականություն
11:09, 05 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը:

Դիմելով ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանին՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը նկատեց, որ Վաչե Տերտերյանը եղել է այն բոլոր կառավարություններում, որ հեղինակել է Վարչատարածքային բաժանման մասին օրենքը՝ իր բոլոր փոփոխություններով. «Դուք կող՞մ եք հնչեցված մեղադրանքներին, թե՞ համարում եք, որ այդ օրենքով չէր կարելի ՀՀ պետական սահմանի հարց քննարկել»: 

Ի պատասխան Վաչե Տերտերյանն ասաց. «Ես չեմ լսել որևէ հիմնավորում, երբ ասվել է, որ սահմանները որոշվում են Վարչատարածքային բաժանման մասին օրենքով: Ոչ ոք նման բան չի ասել, համենայնդեպս, իմ հիշողության մեջ նման բան չկա և հին, և նոր ժամանակաշրջաններում»: