Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի մեծ դոտացիան մեծի մեջ է մեծ, ոչ թե փոքրի. այնպես չի, որ Երևանը լրիվ տանում է. Վաչե Տերտերյանը՝ Տարոն Մարգարյանին

Երևանի մեծ դոտացիան մեծի մեջ է մեծ, ոչ թե փոքրի. այնպես չի, որ Երևանը լրիվ տանում է. Վաչե Տերտերյանը՝ Տարոն Մարգարյանին
Հայաստան
15:20, 04 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Ֆինանսական համահարթեցման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

«Երևանին, այո, չենք հանել բանաձևից, բայց երբ 2, 3, 4 մլրդ-ը բաժանում էինք Երևանին, Երևանին համարյա չնչին բաներ էր հասնում: Երևանի մեծ դոտացիան մեծի մեջ է մեծ, ոչ թե փոքրի, այսինքն՝ այնպես չի, որ Երևանը սաղ տանում է»,- ի պատասխան «Պատիվ ունենք» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի հարցի, թե Երևանի դոտացիան փաստորեն չի փոխվել, ասաց ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Պատգամավորի դիտարկմանը՝ հստակ նշել, որ 2024-ից հետո դոտացիաները չեն նվազի, Վաչե Տերտերյանն արձագանքեց. «Մենք երբեք դա չենք ֆիքսել, այլ մեր մտքում պահում ենք այդ վարժությունը: Ֆիքսել ենք, որ 2016 թվականը պահում ենք որպես բազա: Մինչև հիմա որևէ համայնքի դոտացիա 2016-ից պակաս չի եղել: Մենք վաղուց այդ 16 թվականից առաջ ենք անցել, որովհետև նույնիսկ Երևանն է ստանում»:
Փոխնախարարի խոսքով՝ ի վերջո դա ֆիքսվել է, որովհետև ասվել է, որ բյուջեի 4 տոկոսից պակաս չպետք է լինի: