Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ օդանավակայանից կենտրոն հասցնելու ծառայությունն ավելի թանկ է, քան եվրոպական ամենաթանկ երկրում. Այս նախագիծը դա բացառելու մասին է. փոխնախարար

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը

Ինչպես նշեց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը, օդանավակայանի տաքսի-կայանատեղիից  փոխադրումներ իրականացնելու համար պահանջվում է A տիպի լիցենզիա, որի պետական տուրքը տարեկան նախատեսվում է 200.000 դրամ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հարցրեց, թե այս օրենքի նախագծով այդ ծառայությունն ավելի չի՞ թանկանա, ինչին ՏԿԵ փոխնախարարն արձագանքեց. «Այս օրենքի նախագիծը մշակվել է բացառելու համար այն իրավիճակը, երբ զբոսաշրջիկը ՀՀ օդանավակայանից կենտրոն հասնելու համար ծառայությունն ավելի թանկ է, քան եվրոպական ամենաթանկ երկրներում»:

Ինչ վերաբերում է էլեկտրոնային հարթակներում աշխատող տաքսի-ծառայություններին, փոխնախարարն ասաց, որ նախագիծը որևէ կերպ չի անդրադառնա նրանց գործունեության վրա. «Երբ օնլայն հարթակում պատվիրվում է փոխադրում, այնտեղ գինը հստակ նշված է»: