Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր լրանում է Սինջարի եզդիների ցեղասպանության 8-րդ տարելիցը. Ռ․ Բաքոյան

Այսօր լրանում է Սինջարի եզդիների ցեղասպանության 8-րդ տարելիցը. Ռ․ Բաքոյան
Հայաստան
17:18, 03 август 2022
Այսօր լրանում է Սինջարի եզդիների ցեղասպանության 8-րդ տարելիցը: Այս մասին գրել է Ազգային Ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Արդեն 8 տարի է անցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված ոճրագործությունից, քաղաքական հանցագործություն, որը իր խորը հետքն է թողել եզդի ժողովրդի քաղաքական, հասարակական, հոգեգիտակցական կյանքի ու դրա կազմակերպման վրա։

Այսօր էլ, բազմաթիվ եզդիներ ապրում են վրաններում` ծայրահեղ ծանր պայմաններում, շատերը, ցեղասպանությունից մազապուրծ, խաղաղ կյանք են փնտրում օտար ափերում` կանգնելով ուծացման ծանրագույն վտանգի առջեւ։

Հարգանքի տուրք մատուցելով Սինջարի եզդիների ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, հանուն համազգային իղձերի ու նպատակների իրականացման համատեղ աշխատանքի, նվիրումի, միասնականության կոչ եմ անում աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայրենակիցներիս` պայքարելու հանուն պատմական արդարության վերականգման և ի կատար մեր ժողովրդի մեծ երազանքների։
Վստահ եմ` համառ աշխատանքով, միասնականությամբ և հավատքով հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները։