Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բելգիայի խորհրդարանը ճանաչել է եզդիների ցեղասպանությունը․ Ռուստամ Բաքոյան

Բելգիայի խորհրդարանը ճանաչել է եզդիների ցեղասպանությունը․ Ռուստամ Բաքոյան
Միջազգային
11:23, 16 июль 2021
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի խորհրդարանին՝ Եզդիների ցեղասպանությունը ճանաչելու համար: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Շնորհակալություն, Բելգիա: Բելգիայի խորհրդարանը ճանաչեց Եզդիների ցեղասպանությունը: Եզդիների ցեղասպանության ճանաչման բանաձևում Բելգիան հայրենի հողեր վերադառնալու և երկրի վերակառուցմանը մասնակցելու կոչ է արել եզդի բնակիչներին: Միաձայն ընդունված բանաձևում նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է 2014 թվականից Իրաքում և Սիրիայում եզդիների դեմ «Իրաք-Շամ իսլամական պետության» ահաբեկիչների իրականացրած ցեղասպանությունը»: