Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՊՆ խոսնակ

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՊՆ խոսնակ
Հայաստան
11:14, 05 август 2022
ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտարարելով, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նախորդ մի քանի օրերին գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը: 

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո: