Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչ-որ կատարվել է 44 օրերին՝ պատերազմ չէր, մենք պատերազմ տեսել ենք 1992-1994թ․-ն․ Վազգեն Մանուկյան

Ինչ-որ կատարվել է 44 օրերին՝ պատերազմ չէր, մենք պատերազմ տեսել ենք 1992-1994թ․-ն․ Վազգեն Մանուկյան
Հայաստան
16:39, 06 апрель 2021
«Հայրենիքի փրկության շարժման»ն առաջնորդ Վազգեն Մանուկյանը Սեւանում հրավիրված հանրահավաքի ընթացքում հայտարարեց, որ այն ինչ-որ կատարվել է 44 օրերին՝ պատերազմ չէր, մենք պատերազմ տեսել ենք 1992-1994 թվականներին։

«Երբեմն պարտվում էինք, հետո առաջ գնում։ Երբեմն հանրահավաքներ էինք անում եւ պարտադրում իշխանություններին այս կամ այն որոշումը ընդունել, փոխում էինք Պաշտպանության նախարարին։ 90-ականներին տասնյակներով էին զոհվում, հիմա հազարներով գնացին կոտորվեցին», - ասաց նա։ 

Դիմելով հանրահավաքի փոքրաթիվ մասնակիցներին՝ Վազգեն Մանուկյանը ասաց, որ ձեր սիրտը պետք է ատելությամբ լցվի իշխանության նկամամբ, միակ ճանապարհը ժողովրդով սրանց քշելն է։ 

«Ես ընտրությունները չեմ ընդունում, սա ընտրություն չէ, մենք ապագա սերունդներին պետք է ապացուցենք, որ չենք ներում դավաճանությունը։ Ոչ մի ժողովուրդ հայերի նկատմամբ հարգանք էլ չունի, նվաստացուցիչ վիճակ է։ Մեզ պետք չէ ընտրության գնալ, զոռով պետք է այս իշխանություններին քշենք, ինչքան զոռով՝ այնքան հարգանք կունենանք ինքներս մեր նկատմամբ», - հավելեց Մանուկյանը։