Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես այսպիսի դաժան ոստիկանություն, որը հիմա է, երբեք չեմ տեսել. Վազգեն Մանուկյան

Ես այսպիսի դաժան ոստիկանություն, որը հիմա է, երբեք չեմ տեսել. Վազգեն Մանուկյան
Քաղաքականություն / Հայաստան
21:51, 23 февраль 2021
Ես այսպիսի դաժան ոստիկանություն, որը հիմա է, երբեք չեմ տեսել. այսօր տեղի ունեցած երթի ընթացքում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Մենք ոստիկանների շատ ենք տեսել, Խորհրդային միությունում ենք պայքարել, տարբեր նախագահների ժամանակ ենք պայքարել, բայց այն դաժանությունը, որն այսօր ես տեսա՝ այդպիսի դաժանություն երբեք չի եղել։ Էդ ո՞ւմ եք դուք պաշտպանում։ Մինչեւ վերջ պատասխան եք տալու։ Մեր պետությունը, որ կառուցվեց, բանակի սաղմերը եւ այլն, ամեն ինչ սկսվեց ոստիկանությունից, մեր ոստիկաններին էին Լաչինը պաշտպանում, մեր ոստիկաններից սկսվեց ջոկատների միավորումը։ Ես այսպիսի դաժան ոստիկանություն, որը հիմա է, երբեք չեմ տեսել»,- նշեց Վազգեն Մանուկյանը։