Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արհեստների և արվեստների բնօրրան Գյումրիում մեկնարկել են Երևանի օրերը․ լուսանկարներ

Արհեստների և արվեստների բնօրրան Գյումրիում մեկնարկել են Երևանի օրերը․ լուսանկարներ
Հայաստան
12:08, 03 сентябрь 2022
Սեպտեմբերի 2-ին նշվող Գյումրու օրվան այս տարի միախառնվել էր նաև երևանյան մշակութային շունչը: Արհեստների և արվեստների բնօրրանում մեկնարկել են Երևանի օրերը: Ծրագիրը հագեցած էր` համեմված երկու քաղաքների համատեղ նախաձեռնություններով․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Բազմաթիվ հյուրերի հետ միասին տոնի անմիջական մասնակիցն են դարձել նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, երկու քաղաքների ավագանու անդամներ ու աշխատակազմի ներկայացուցիչներ: