Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վայոց ձորում քննարկվել են անտառաշինական նախագծի պլանավորման աշխատանքները

Վայոց ձորում քննարկվել են անտառաշինական նախագծի պլանավորման աշխատանքները
Հայաստան
23:01, 08 сентябрь 2022
Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ ՇՄՆ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսության» մասնաճյուղի անտառաշինական նախագծի (անտառկառավարման պլան) պլանավորման աշխատանքների իրականացման շրջանակներում կազմակերպված երկրորդ տեխնիկական խորհրդակցությունը, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը և մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը:

Խորհրդակցությանը մասնակցում էին «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Մհեր Նիկողոսյանը,մասնաճյուղի աշխատակիցներն և մարզի համայնքների ներկայացուցիչներ:
Օրակարգում ներառված էին ներքոշարադրյալ հարցերը.
• Վայոց ձորի մարզում կազմակերպված սոցիալական հարցման արդյունքների և «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքի անտառաշինական նշաններով ձևավորման գործընթացի ներկայացում,• Դաշտային աշխատանքների ընթացքում կիրառված անտառգնահատման մեթոդների առանձնահատկությունների ներկայացում,
• «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքի սահմանների ճշգրտման և համայնքների հետ համաձայնեցման աշխատանքների արդյունքների ներկայացում,
• Ջերմուկի, Հերհերի և Եղեգնաձորի արգելավայրերի սահմանագծման, քարտեզագրման և սահմանների փոփոխությունների բացահայտման նպատակով կատարված ուսումնասիրությունների ներկայացում,
• Անտառգույքագրման տվյալների մշակման համար օգտագործվող ծրագրի առանձնահատկությունների ու առավելությունների ներկայացում,
• Անտառաշինական աշխատանքների կոնցեպտուալ մոտեցումների, դրանց իրականացման ռազմավարության և նշանակված անտառտնտեսական միջոցառումների ներկայացում:
Խորհրդակցությունը կազմակերպել էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեն և Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը: