Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անհրաժեշտության դեպքում պետք է գտնենք ռեսուրսներ և կառավարման հնարավորություններ, որոնք կկանխեն նման զարգացումները. Անդրանիկ Քոչարյանը՝ թշնամու հնարավոր նոր հարձակման մասին

Անհրաժեշտության դեպքում պետք է գտնենք ռեսուրսներ և կառավարման հնարավորություններ, որոնք կկանխեն նման զարգացումները. Անդրանիկ Քոչարյանը՝ թշնամու հնարավոր նոր հարձակման մասին
Հայաստան
12:11, 16 сентябрь 2022
Մեր Զինված ուժերը համապատասխան տեղեկատվությունը ստուգելու բոլոր հնարավորություններն ունի, անհրաժեշտության դեպքում պետք է գտնենք այն ռեսուրսները և կառավարման այն հնարավորությունները, որոնք կկանխեն նման զարգացումները, խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ թշնամին նոր սադրանքի է պատրաստվում, այս անգամ արդեն՝ Նախիջևանի ուղղությամբ։

«Մենք պետք է զգոնությունը չկորցնենք», – ասաց Անդրանիկ Քոչարյանը։