Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեսպան Հովակիմյանը Սերբիայի խորհրդարանում ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Դեսպան Հովակիմյանը Սերբիայի խորհրդարանում ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները
Հայաստան
10:19, 12 октябрь 2022
Սեպտեմբերի 27-ին Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մի շարք հանդիպումներ Է ունեցել Սերբիայի նորընտիր խորհրդարանում։ Դեսպանին ընդունել էին խորհրդարանի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Սերբիայի պատվիրակության ղեկավար Սանդրա Բոժիչը, խորհրդարանի փոխնախագահ, Եվրոպական ինտեգրացման հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Սերբիայի պատվիրակության անդամ Էլվիրա Կովաչը և ԵԽԽՎ-ում Սերբիայի պատվիրակության ղեկավար Բիլյանա Պանտիչ Պիլյան։

Դեսպանը մանրամասն ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները, ընդգծել ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից անհապաղ դուրսբերման և հայ ռազմագերիների հայրենադարձման անհրաժեշտությունը։ Քննարկվել է ՀՀ և Սերբիայի խորհրդարանների, ներառյալ հանձնաժողովների և միջազգային խորհրդարանական կազմակերպություններում պատվիրակությունների, բարեկամության խմբերի միջև համագործակցության ակտիվացման այժմեականությունը, կարևորվեց տեղեկատվության փոխանակումը։

Սերբիայի ԱԳՆ-ում ՀՀ դեսպան Ա․Հովակիմյանը հանդիպումներ է ունեցել երկկողմ համագործակցության գծով փոխնախարար Վլադիմիր Մարիչի, Ռուսաստանի և Եվրասիայի վարչության տնօրեն Վլադիմիր Յովիչիչի, Դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Մարինա Յովիչևիչի հետ։ Դեսպանը հանդիպում է ունեցել նաև սերբահայ համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել մի շարք մշակութային հաստատություններ։