Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաջորդ շաբաթ Հայաստան կայցելի ԱՄՆ կոնգրեսականների մեծ պատվիրակություն․ ԱԺ նախագահի խոսնակ

Հաջորդ շաբաթ Հայաստան կայցելի ԱՄՆ կոնգրեսականների մեծ պատվիրակություն․ ԱԺ նախագահի խոսնակ
Հայաստան
15:15, 13 октябрь 2022
Առաջիկա շաբաթվա ընթացքում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մեծ պատվիրակություն կժամանի Հայաստան: Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը․ «Այո, աշխատանքային այցով կոնգրեսականներ են գալու Հայաստան»:

Ծովինար Խաչատրյանը հավելեց, որ կոնգրեսականները մեկ ընդհանուր չվերթով են գալու, բայց կազմի վերաբերյալ դեռ որևէ բան չի կարող հայտնել․ «Բայց կարող եմ նշել, որ բավականին ներկայացուցչական կազմով են գալիս: Նրանք դեռևս ամռանը պետք է գային Հայաստան, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց, և այցը տեղափոխվել է մյուս շաբաթ»: