Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտարարութուն՝ Սյունիքի մարզում տրանսպորտային միջոցների կշռման աշխատանքների վերսկսման վերաբերյալ

Հայտարարութուն՝ Սյունիքի մարզում տրանսպորտային միջոցների կշռման աշխատանքների վերսկսման վերաբերյալ
Հայաստան
22:33, 19 октябрь 2022
2022 թ․ սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների պատճառով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից կասեցվել էին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի կշռման անշարժ հենակետի աշխատանքները։

Հայտնում ենք, որ ս․թ հոկտեմբերի 20-ից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Սիսիանի կշռման անշարժ հենակետում վերսկսում է ծանրաքաշ և  մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողական գործառույթների իրականացումը։