Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՔՏՀԱՏՄ-ն Սյունիքի մարզում կշռել են ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրում իրականացնող 198 տրանսպորտային միջոց, արձանագրել՝ խախտման 6 դեպք

ՀՀ ՔՏՀԱՏՄ-ն Սյունիքի մարզում կշռել են ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրում իրականացնող 198 տրանսպորտային միջոց, արձանագրել՝ խախտման 6 դեպք
Հայաստան
18:28, 05 август 2022
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը
շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ
եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ կշռման
գործընթացի ինտենսիվ աշխատաքներ։  

Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները օգոստոսի 4-ին և 5-ին՝
24-ժամյա ռեժիմով, ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային
միջոցների կշռման գործընթաց են իրականացրել  ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղակայված
ՏՄ կշռման անշարժ հենակետում։

Երկու օրվա վերահսկողության արդյունքում կշռվել են ընդհանուր թվով 198 տրանսպորտային
միջոց։

Մասնավորապես՝ օգոստոսի 4-ին Սյունիքի մարզի տարածքով անցնող ՀՀ ընդհանուր օգտագործման
պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա կշռվել են ծանրաքաշ և մեծ եզրաչափերով
բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոց։

Արդյունքում 6 տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ կազմվել են վարչական
իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Օգոստոսի 5-ին մշտադիտարկվել են ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրում
իրականացնող 89 տրանսպորտային միջոց։ Արդյունքում գերբեռնված տրանսպորտային միջոցներ չեն
հայտնաբերվել։

Հավելենք, որ ՀՀ ողջ տարածքում ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից բեռնափոխադրող
տրանսպորտային միջոցների  նկատմամբ վերահսկողությունը կրելու է ամենօրյա և շարունակական
բնույթ։