Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր հերոս հայորդիները չեն զոհվել նրա համար, որ մենք այսօր կարողանանք հայրենիքը դնել նժարին և փորձենք սակարկել այն․ Նազելի Բաղդասարյան

«Քննարկում ենք Կառավարության ծրագրի հաշվետվությունը մի բարդ, պատասխանատու ժամանակշրջանի համար, որը բաժին էր ընկել  մեր ժողովրդին՝ իրապես հասկանալով այս պատասխանատվության ողջ բեռը։ Կառավարության անդամները բազմաթիվ անգամներ նշել են իրենց պատասխանատվության չափաբաժինը, բայց որպես կառավարող քաղաքկան ուժի անդամ և խորհրդարանական մենք  լիովին և ամբողջությամբ կիսում ենք այն»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

Նա վստահեցրեց, որ պատերազմական և կորոնավիրուսի  այս ամբողջ ծանր ժամանակաշրջանի ընթացքում, իրենք լծված են եղել, որպեսզի խնդիրները ստանան ճիշտ և հասցեական լուծում։ 

Նա նշեց, որ այսօր շատ է խոսվում պատերազմի ելքի և հնարավոր զարգացումներ մասին, և նա ցանկանում է հետհայացք գցել և մի պահ մտածել, թե ինչպիսին կարող էր լինել ելքը և զարգացումները, եթե 2018 թվականից իիրենք չլծվեին բարեփոխումների մի ամբողջ  ծավալի շտկմանը, ինչ կլիներ, եթե բանակում կտրուկ ռազմավարություն չփոխվեր, եթե հայեցակարգ չփոխվեր, եթե բարեփոխումներ չիրականացվեին, եթե բանակի ֆինանսավորումը  չավելանար, ինչ կլիներ, եթե իրենք չփորձեին  տնտեսության մեջքը շտկել։ 

«Այս հարցերի պատասխանը որևէ մեկը տվե՞լ է։ Ես վստահ եմ, որ մենք արել ենք առավելագույնը՝ հնարավոր սեղմ պայմաններում»,- ասաց Նազելի Բաղդասարյանը։       
 
Այնուհետև խոսելով պատերազմի ժամանակ թիկունքում և իշխանության դեմ դավադրություն անողների մասին՝ պատգամավորն ասաց․
«Մեր հերոս հայորդիները չեն զոհվել նրա համար, որ մենք  այսօր կարողանանք հայրենիքը դնել նժարին և փորձենք սակարկել այն։ Վստահ եղեք, որ մենք այսօր իշխանություն պահելու մոլուցքով լցված չենք։ Մենք ասյօր հայրենիքն ենք պահում  նրանց ճիրաններինց, որոնք տասնամյակներով վաճառել են և խեղել են մեր երիտասարդների ճակատագիրը»,- ասաց Նազելի Բաղդասարյանը։