Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախորդ շաբաթ գերիների մեծ խումբ պետք է գար, ներքաղաքական զարգացումները դրան խոչընդոտեցին. 1in.am

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հայտարարում է՝ անցած շաբաթ գերիների մի խումբ պետք է վերադառնար, պայմանավորվածությունը կար, սակայն, ըստ պատգամավորի, ներքաղաքական իրավիճակով պայմանավորված, գերիներին չեն վերադարձրել։ Դրանից հետո էին գերիների հարազատները փակել Շիրակի մարզպետարանի մուտքը։ Անդրադառնալով դիտարկմանը՝ Արթուր Վանեցյանն ասում է՝ ինքը կարող է 3 օրում լուծել գերիների հարցը, Նազելի Բաղդասարյանը կասկածներ է հայտնում, թե Վանեցյանը ուրեմն կապեր ունի ադրբեջանական կողմի հետ։