Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարության անդամները 1 րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

«Այսօր լրանում է 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 23-րդ տարելիցը: Այդ ահաբեկչությունը հարձակում էր Հայաստանի Հանրապետության, նրա ինքնիշխանության և անկախության, ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ»,- այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հնչեցրեց խորհրդարան ներխուժած ահաբեկչական խմբի կողմից ինքնաձիգներով սպանված պետական այրերի անունները:

Վարչապետը Կառավարության անդամներին խնդրեց 1 րոպե լռությամբ հարգել ահաբեկչության զոհերի հիշատակը: