Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Վատ եմ վերաբերում, նման ակցիաները տեղին չեն». Ցեղասպանության թանգարանի տնօրենը մերժե՞լ է ՀՅԴ-ին

«Վատ եմ վերաբերում, նման ակցիաները տեղին չեն». Ցեղասպանության թանգարանի տնօրենը մերժե՞լ է ՀՅԴ-ին
Հայաստան
16:42, 23 апрель 2021
Civic.am-ն արդեն տեղեկացրել է, որ դաշնակցական երիտասարդները պատրաստվում են այսօր՝ ապրիլի 23-ին, ավանդական ջահերով երթի ժամանակ գնալ Ծիծեռնակաբերդ և գիշերը մնալ այնտեղ, իսկ առավոտյան արգելափակել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող բոլոր մուտքերը, որպեսզի ապրիլի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկարողանա մուտք գործել հուշահամալիրի տարածք։ Այս մասին մեզ հայտնել է Դաշնակցության մեր աղբյուրը։ Ըստ այդմ՝ դաշնակցական երիտասարդները փորձում են վաղը Ծիծեռնակաբերդում գրեթե կրկնել Սյունիքի սցենարը։ 

Չնայած ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը փորձեր է արել հերքել մեր տեղեկությունը, Civic.am-ը տեղեկացավ, որ դաշնակցականները երեկ անգամ Ցեղասպանության թանգարանի տնօրենին՝ Հարություն Մարությանին են առաջարկել միանալ իրենք ակցիային և թույլ չտալ Փաշինյանի մուտքը։

Նույն տեղեկությունների համաձայն՝ Մարությանը մերժել է ՀՅԴ-ականների առաջարկը՝ պատճառաբանելով, որ ինքը, Ցեղասապանության թանգարանը քաղաքականությամբ չեն զբաղվում, գիտական ինստիտուտ են։ 

Ընդ որում՝ ՀՅԴ-ի առաջարկն ու իրենց պատասխանն այսօր ակտիվորեն քննարկվում էր թանգարանի աշխատակիցներ շրջանում։ 
 
 Ինքը՝ տնօրեն Մարությանը Civic.am-ի հետ զրույցում, սակայն, ասաց, որ որևէ առաջարկ չի ստացել։ «Առաջին անգամ ձեզանից եմ լսում, ես իմ աշխատասենյակում նստած եմ» ,-պնդեց նա։
 
Հարություն Մարությանից հետաքրքրվեցինք նաև՝ ինչպե՞ս է վերաբերում, որ ապրիլի 24-ի օրով, երբ ամբողջ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է Հայաստանի վրա, ՀՅԴ-ն ու մի քանի այլ ուժեր նման քաղաքական ակցիաներ են ծրագրում։ «Վատ եմ վերաբերում։ Նման ակցիաները տեղին չեն» ,- պատասխանեց մեր զրուցակիցը։