Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդեմ ստի՝ թարմացնելով Գեղամ Մանուկյանի հիշողությունը․ ինչ է ասել ՀՅԴ-ականը վարչապետի մուտքը Ծիծեռնակաբերդ արգելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ Civic.am կայքում լուր էինք հրապարակել այն մասին, որ բողոքի ակցիաներից մեկի ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը կոչ էր արել ապրիլի 24-ին արգելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Ծիծեռնակաբերդ։ Նաև հավելել էինք Դաշնակցության մեր աղբյուրից ստացած տեղեկությունը, որ ՀՅԴ այսօրվա ջահերով երթի ավարտին ՀՅԴ երիտասարդները ծրագրում են գիշերել Ծիծեռնակաբերդում՝ առավոտյան թույլ չտալու Փաշինյանի մուտքը Եղեռնի հուշահամալիր։ 

Այսօր Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտարարելով, թե ինքը նման բան չի ասել․ «Հայտարարում եմ, որ նման բան չեմ ասել։ Նիկոլական հերթական սուտն է։ Ասում եմ, որ չեմ ասել նման բան, ոչ թե վախենում ենք Նիկոլի մուտքն արգելող գործողություն անել։ Այլ հիմա պարզաբանում եմ, որ վաղը եթե նման գործողություն չլինի, չմտածի որեւէ մեկը, թե դաշնակցականները վախեցան»։

Թարմացնելով Գեղամ Մանուկյանի հիշողությունը՝ ստորև ներկայացնում ենք վերջինիս ուղիղ խոսքը և կցված համապատասխան տեսանյութը։