Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերմանական MAN ավտոբուսների առաջին խմբաքանակը շուտով կլինի Երևանում

Գերմանական MAN ավտոբուսների առաջին խմբաքանակը շուտով կլինի Երևանում
Հայաստան
15:32, 24 декабрь 2022
Գերմանական MAN ավտոբուսների առաջին խմբաքանակը (20 շարժակազմ) շուտով կլինի Երևանում, իսկ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կժամանեն բոլոր 87 ավտոբուսները. այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը: 

«Թբիլիսի կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել ենք Թեգետա մոթորս ընկերության ղեկավարությանը. Թեգետան գերմանական MAN ավտոբուսների մատակարարն է, որոնց արդեն սպասում են մեր քաղաքացիները:

Այս ավտոբուսները իրենց որակով և հարմարավետությամբ անհամեմատելի են Երևան քաղաքում երբևէ օգտագործված հանրային տրանսպորտի հետ: Դրանց հետագա սպասարկման համար 20 տեխնիկական մասնագետներ կուղևորվեն Մյունխեն՝ ապահովելու նոր ավտոբուսների անխափան սպասարկումը երևանցիներին արդեն այս գարնանը»,- գրել է Ավինյանը: