Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի է Արցախի դեմ ռազմական ագրեսիային ներգրավված վարձկանների դատական առաջին նիստի օրը

Հայտնի է Արցախի դեմ ռազմական ագրեսիային ներգրավված վարձկանների դատական առաջին նիստի օրը
Հայաստան
15:58, 28 апрель 2021
Մայիսի 4-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Արցախի դեմ ռազմական ագրեսիային ներգրավված երկու վարձկան ահաբեկիչների դատական առաջին նիստը։ Այս մասին Freenews.am-ին հաղորդեց  գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Խաչատրյանի խոսքով  Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարձկան ահաբեկիչների խափանման միջոց կալանքը թողել է անփոփոխ:

«44-օրյա ռազմական ագրեսիային մասնակցած սիրիացի վարձկանների գործի մեղադրական եզրակացությունը հաստատվել, ապրիլի 13-ին ուղարկվել է դատարան: Հետախուզման մեջ է ինքնությունը պարզված ևս 30 վարձկան»,- եզրափակեց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը