Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարդենյաց լեռնանցքում երթեւեկությունը վերականգնվել է, բայց պահպանվում է դժվարանցանելիությունը

Վարդենյաց լեռնանցքում երթեւեկությունը վերականգնվել է, բայց պահպանվում է դժվարանցանելիությունը
Հայաստան
19:31, 07 февраль 2023
Սեւան-Գետափ-Մարտունի ավտոճանապարհը Վարդենյաց լեռնանցքում ճանապարհատրանսպորտային բոլոր միջոցների համար փակվել էր փետրվարի 6-ի լույս 7-ի գիշերային ժամերին տեղացած ձյան եւ ուղեկցվող ուժեղ բքերի պատճառով։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնից, Ճանապարհը սպասարկող կազմակերպության կողմից իրականացված մաքրման եւ մշակման աշխատանքների արդյունքում փետրվարի 7-ի ժամը 14-ի դրությամբ արդեն Վարդենյաց լեռնանցքում  երթեւեկությունը վերականգնվել է, սակայն պահպանվում է դժվարանցանելի վիճակը՝ կապված շարունակվող բքի հետ։

Ճանապարհաշինարարները շարունակում են մաքրման եւ մշակման աշխատանքները՝ ճանապարհի լիարժեք անցանելիությունն ապահովելու համար։