Քաղաքացիակենտրոն
լրատվություն

20 օր ամեն օր փորձել են գրավել Թաղավարդը, Կարմիր շուկան․ Արայիկ Հարությունյան

20 օր ամեն օր փորձել են գրավել Թաղավարդը, Կարմիր շուկան․ Արայիկ Հարությունյան
Հայաստան
14:03, 03 июнь 2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Անցած օրերին աշխատանքային այցով եղել եմ Մարտունու շրջանի Թաղավարդ, Կարմիր շուկա և Ասկերանի շրջանի Սարուշեն, Շոշ, Խանապատ և Խրամորթ համայնքներում: Տեղերում բնակիչների հետ քննարկել ենք ինչպես անվտանգային, այնպես էլ սոցիալ-տնտեսական խնդիրները: Հանձնարարականիս համաձայն՝ այդ համայնքներում աշխատուժի ավելացման հաշվին նոր թափ կստանան շինարարական աշխատանքները:

Շրջայցիս ընթացքում հետևել եմ նաև մեր երկրի տնտեսական խոշոր նախագծերից՝ Կարկառ գետի գլխավոր հանգույցի շինաշխատանքներին, որոնց ավարտից հետո արդեն գալիք տարեսկզբից 2000 հա հողատարածք ոռոգովի կդառնա:

«Թաղավարդը մեր երկրի պատկերն է, ինչպես կորցրել ենք երկրի մի մասը, այնպես կորցրել ենք Թաղավարդի մի մասը։ Իհարկե, մենք ունեցել են խուճապի դեպքեր, փախուստի դեպքեր, բայց Թաղավարդը վառ օրինակն է։ Ավելի քան 20 օր ամեն օր հարձակում և 20 օր ամեն օր փորձել են գրավել Թաղավարդը, Կարմիր շուկան և ճանապարհ հարթել Ֆիզուլի-Կարկիր շուկա-Շուշի հատվածի համար»,- ասել է Արայիկ Հարությունյանը բնակիչների հետ հանդիպման ժամանակ։