Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մայրաքաղաքի ամենաթանկ բնակարանները Կենտրոնում են․ Երևանի վարչական շրջաններում բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գինը փետրվարին հունվարի համեմատ աճել է

Մայրաքաղաքի ամենաթանկ բնակարանները Կենտրոնում են․ Երևանի վարչական շրջաններում բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գինը փետրվարին հունվարի համեմատ աճել է
Հայաստան / Հասարակություն
21:00, 12 апрель 2023
Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները այս տարվա փետրվար ամսին հունվարի համեմատ աճել են։ Այս մասին են վկայում Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ Civic.am-ը ԱՎԿ համապատասխան տեղեկանքից  պարզեց, որ 2023 թ․ հունվարին Կենտրոն վարչական շրջանում բնակարանների 1 քառ․մետր մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը կազմել է  788 հազար 100 դրամ, իսկ ահա փետրվարին՝ 795 հազար  300 դրամ։ Նկատենք, որ նախորդ տարի փետրվարին Կենտրոնում 1 քառ․մետր մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը  690 հազար   550  դրամ էր։ 
 
Արաբկիր վարչական շրջանում  այս տարվա   հունվարին միջինում  550 հազար 200 դրամ էր հարկավոր վճարել  1 քառ․մետր մակերեսի համար, փետրվարին՝ 555 հազար 500 դրամ (2022 թ․ փետրվարին գինը 490 հազար 100 դրամ էր)։ Ստորև ներկայացնում ենք Երևանի մյուս վարչական շրջաններում 2023 թ․ հունվար-փետրվար ամիսների տվյալները։ 
 Քանաքեռ-Զեյթուն. հունվար՝ 391 հազար դրամ, փետրվար՝ 392 հազար դրամ (2022 թ․ փետրվար՝ 360 հազար 500 դրամ): 
Նոր-Նորք. հունվար՝ 334 հազար 50 դրամ, փետրվար՝ 335 հազար 200 դրամ (2022 թ․ փետրվար՝ 309 հազար դրամ)։ 
Ավան. հունվար՝ 345 հազար 500 դրամ, փետրվար՝ 348 հազար 200 դրամ (2022 թ․ փետրվար՝ 320 հազար դրամ)։ 
Էրեբունի. հունվար՝ 345 հազար 500 դրամ, փետրվար՝ 348 հազար դրամ (2022թ․՝ 315 հազար 50 դրամ)։ 
Շենգավիթ. հունվար՝ 347 հազար 200 դրամ, փետրվար՝ 350 հազար դրամ (2022 թ․ փետրվար՝ 323 հազար   500 դրամ)։
Դավիթաշեն. հունվար՝ 404 հազար 500 դրամ, փետրվար՝ 405 հազար 500 դրամ (2022 թ․ փետրվար- 356 հազար 500 դրամ)։
Աջափնյակ. հունվար՝ 362 հազար դրամ, փետրվար՝ 364 հազար 500 դրամ (2022թ․ փետրվար՝ 331 հազար դրամ)։ 
Մալաթիա-Սեբաստիա. հունվար՝ 348 հազար 500 դրամ, փետրվար՝ 352 հազար 100 դրամ (2022 թ․ փետրվար՝ 316 հազար 100 դրամ)։
Նուբարաշեն. հունվար՝ 205 հազար դրամ, փետրվար՝ 206 հազար  50 դրամ (2022թ․  փետրվար՝ 191 հազար դրամ)։