Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում 2022 թ. 1-ին կիսամյակում իրականացվել է բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի 5 899 գործարք

Երևանում 2022 թ. 1-ին կիսամյակում իրականացվել է բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի 5 899 գործարք
Հայաստան
13:39, 02 август 2022
ՀՀ Կադաստրի կոմիտեն իրականացնում է անշարժ գույքի շուկայի քանակական և գնային վերլուծություն՝ ըստ գույքի և գործարքի տեսակների, որոնք ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան կտրվածքներով տեղադրվում են կոմիտեի պաշտոնական կայքում․

Հանրապետությունում 2022 թվականի առաջին կիսամյակում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 96,535 գործարք, որը 2021 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ նվազել է 12.6%-ով, իսկ 2021 թվականի առաջին կիսամյակի համեմատ աճել է 5.9%-ով:

2022 թվականի առաջին կիսամյակում ընդհանուր գործարքների առավել բարձր տոկոսաչափը` 37.6%, գրանցվել է հողերի, իսկ առավել ցածրը՝ 2.4%, արտադրական նշանակության շինությունների նկատմամբ:

Երևան քաղաքում 2022 թվականի առաջին կիսամյակում իրականացվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի 5,899 գործարք: Վերոնշյալ գործաքներից 1773 միավորը նորակառույց (մինչև 9 տարի մաշվածություն ունեցող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններ, որոնցից 469 միավորը ձեռք է բերվել կառուցապատողից:

Երևան քաղաքում 2022 թվականի առաջին կիսամյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2021 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ աճել է 7.9 %-ով, իսկ 2021 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ աճել 14.6 %-ով:

Մարզերի քաղաքներում 2022 թվականի առաջին կիսամյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները գները 2021 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ աճել է 11.1 %-ով, իսկ 2021 թվականի առաջին կիսամյակի համեմատ աճել՝ 18.6 %-ով:

Հանրապետությունում 2022 թվականի առաջին կիսամյակում իրականացվել է անշարժ գույքի գրավադրման 12,487 գործարք, որը 2021 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ նվազել է 13.0 %-ով, իսկ 2021 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ աճել 9.3 %-ով:

Երևան քաղաքում 2022 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 6,448 գրավադրման գործարք, որը 2021 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ նվազել է 10.1 %-ով, իսկ 2021 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ աճել 10.1 %-ով:

Մարզերում 2022 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է գրավադրման 6,039 գործարք, որը 2021 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ նվազել է 15.8 %-ով, 2021 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ աճել 8.4 %-ով:

Հանրապետությունում 2022 թվականի առաջին կիսամյակում իրականացվել է անշարժ գույքի հիփոթեքային գրավադրման 2,633 գործարք: 2022 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցված հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը 2021 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ նվազել է 21.1 %-ով, իսկ 2021 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ աճել 8.3 %-ով, Երևան քաղաքում 2021 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ նվազել է 24.6 %-ով, իսկ 2021 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ աճել 4.4 %-ով: 2022 թվականի առաջին կիսամյակում անշարժ գույքի հիփոթեքային գրավադրման գործարքների առավել բարձր տոկոսաչափ՝ 62.2 %, գրանցվել է Երևան քաղաքում, իսկ առավել ցածրը՝ 0.9 %՝ Գեղարքունիքի մարզում: