Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կհանդիպի Իսպանիայի 5 քաղաքների հայկական կառույցների ներկայացուցիչների հետ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կհանդիպի Իսպանիայի 5 քաղաքների հայկական կառույցների ներկայացուցիչների հետ
Հայաստան / Հասարակություն
20:20, 19 апрель 2023
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանը կգործուղվեն Իսպանիա, որտեղ հանդիպումներ են նախատեսված հինգ քաղաքների հայ համայնքների կառույցների ներկայացուցիչների հետ։ Գործուղման մասին որոշումը կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այն հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանին 2023 թվականի ապրիլի 22-30-ը ներառյալ գործուղել Իսպանիայի Թագավորություն (Բարսելոնա՝ ապրիլի 22-25-ը, Վալենսիա՝ ապրիլի 25-26-ը, Ալիկանտե՝ ապրիլի 26-27-ը, Մալագա՝ ապրիլի 27-29-ը, Մադրիդ՝ ապրիլի 29-30-ը ներառյալ)՝ տեղի համայնքային կառույցների ներկայացուցիչների, կրթամշակութային ոլորտի գործիչների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու և համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ: