Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանդիպում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների հետ

Հանդիպում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների հետ
Քաղաքականություն
12:06, 28 март 2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ խմբակցության պատգամավորները հանդիպել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների հետ:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2020թ.-ից իրականացնում է «իԳործ» ծրագիրը, որը մեկ տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարբեր ոլորտներում ներգրավում է սփյուռքահայ մասնագետների: 2022 թվականի մարտին մեկնարկել է ծրագրի երրորդ փուլը, որի շրջանակում նախատեսվում է ծրագրում ընդգրկել եւս 50 փորձագետ:

Հանդիպմանը քննարկվել են ծրագրի նպատակները, հնարավորությունները եւ գործընթացի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:

«իԳործ» 2022 ծրագրի շրջանակում Ազգային ժողովի եւ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջեւ համագործակցության սկիզբ է դրվել: