Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» 2022 ծրագիրը

Հասարակություն
Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն արդեն երրորդ անգամ մեկնարկում է «իԳործ» ծրագիրը՝ սփյուռքահայ մասնագետներին հնարավորություն տալով մեկ տարի աշխատել Հայաստանի պետական կառավարման 20-ից ավելի մարմիններում: Ըստ Զարեհ Սինանյանի՝ «իԳործ»-ն արդեն այս տարիների ընթացքում տվել է շոշափելի արդյունքներ։
«Եթե 2020 թվականին՝ ծրագրի առաջին տարվա ընթացքում, մեր 54 մասնակիցները աշխատում էին 19 տարբեր գերատեսչություններում, ապա 2021 թվականին՝ մեր 47 մասնակիցներն արդեն աշխատում են 25 տարբեր գերատեսչություններում»,- ասաց Սինանյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը՝ ծրագրին աջակցելու և դրա կարևորությունն ընկալելու համար:«իԳործ» ծրագրի ղեկավար Հերմինե Հարությունյանն էլ նշեց, որ արդեն իսկ մեկնարկել է հայտերի ընդունման փուլը, որի վերջնաժամկետն ապրիլի 30-ն է:
«Բոլոր այն հետաքրքրված անձինք, ովքեր համապատասխանում են ծրագրի նվազագույն չափանիշներին, այսօրվանից սկսած արդեն կարող են առցանց ուղարկել իրենց հայտերը»,- նշեց Հերմինե Հարությունյանը: