Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լարսի միջպետական ավտոճանապարհը բաց է. այս պահին շատ բնականոն հունով գործընթացը իրականացվում է. ՏԿԵՆ խոսնակ

Լարսի միջպետական ավտոճանապարհը բաց է. այս պահին շատ բնականոն հունով գործընթացը իրականացվում է. ՏԿԵՆ խոսնակ
Հայաստան
13:10, 28 апрель 2023
Վերին Լարսի միջպետական ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության խոսնակ Սոնա Հարությունյանը։

«Նորմալ բոլոր մեքենաները անցնում են։ Ոչ մի դժվարություն ու բարդություն չկա։ Այս պահին շատ բնականոն հունով գործընթացը իրականացվում է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել էր, թե ռուսական կողմը արգելել է հայկական բեռնատարների մուտքը Ռուսաստանի Դաշնություն։