Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեպքով զբաղվում ենք. քաղաքացուն գնահատված կարիքին համարժեք կամ կտեղափոխենք տարեցների խնամքի կենտրոն, կամ տնային պայմաններում խնամք կնշանակվի. ԱՍՀՆ մամուլի խոսնակ

Դեպքով զբաղվում ենք. քաղաքացուն գնահատված կարիքին համարժեք կամ կտեղափոխենք տարեցների խնամքի կենտրոն, կամ տնային պայմաններում խնամք կնշանակվի. ԱՍՀՆ մամուլի խոսնակ
Հայաստան
11:50, 30 апрель 2023
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը գրել է.  

«Հարգելի’ ընկերներ, 

քանի որ այս մասին բազմաթիվ նամակներ ու զանգեր եմ ստանում, այսպես տեղեկացնեմ, որ դեպքով զբաղվում ենք. քաղաքացուն նույնականացնելուց հետո նախարարությունն՝ ի դեմս Միասնական սոցիալական ծառայության, կգնահատի նրա կարիքներն ու ըստ այդմ՝ կմատուցվեն անհրաժեշտ ծառայություններ։ Գնահատված կարիքին համարժեք՝ քաղաքացուն կամ կտեղափոխենք տարեցների խնամքի կենտրոն, կամ տնային պայմաններում խնամք կնշանակվի կամ որևէ այլ ծառայություն, որն այդ դեպքում կլինի անհրաժեշտ։

Ընթացքից լրացուցիչ կտեղեկացնեմ։
Շնորհակալություն, որ խնդիրները տեսնում ու ահազանգում եք»։

Հիշեցնենք, ավելի վաղը համացանցում տարածվում էր մի լուսանկար, որին կից օգտատերը պատմում էր՝ լուսանկարի քաղաքացին սոված էր, չքնած, անձրևներից թրջված, կույր, ծեծել են փողոցում, գումարը խլել են, դրանից հետո է կուրացել, որից հետո ԱՍՀՆ մամուլի խոսնակը տեղեկացնում է, որ տվյալ դեպքով զբաղվում են։