Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկ Չոբանյանը հեռանում է ԱՏՁՄ գործադիր տնօրենի պաշտոնից

Հայկ Չոբանյանը հեռանում է ԱՏՁՄ գործադիր տնօրենի պաշտոնից
Հայաստան / Հասարակություն
22:46, 03 май 2023
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկություների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը հեռանում է պաշտոնից։

«Որոշել եմ թողնել ԱՏՁՄ գործադիր տնօրենի պաշտոնը՝ բացառապես առաջնահերթ ծրագրերի և նախաձեռնությունների վրա կենտրոնանալու նպատակով։ Ուզում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլորիդ՝ տարիների ընթացքում մեր ունեցած գործընկերության և համագործակցության համար:

Վստահ եղեք, որ ներկա կարգավիճակում ևս ես շարունակելու եմ աջակցել և առաջ մղել Միության կողմից իրականացվող ռազմավարական ծրագրերը։ Նրանք մնում են ինձ համար առաջնահերթություն, և ես ջանասիրաբար կաշխատեմ ապահովելու նրանց շարունակական հաջողությունը: Անցնելով խորհրդատվական աշխատանքի՝ ուզում եմ ընդգծել, որ հասանելի եմ բոլորիդ։ Շարունակենք միասին աշխատել՝ հասնելու մեր ընդհանուր նպատակներին և կարևոր ազդեցություն ունենալ Հայաստանի զարգացման վրա:

Խնդրում եմ լինենք կապի մեջ, և դիմեք, եթե որևէ կերպ կարող եմ օգտակար լինել: Կրկին շնորհակալություն ձեզ վստահության և համագործակցության համար»,- գրել է նա: