Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սևան» ազգային պարկի տարածքում շարունակվում են գարնանային ծառատունկի աշխատանքները

«Սևան» ազգային պարկի տարածքում շարունակվում են գարնանային ծառատունկի աշխատանքները
Հայաստան / Տնտեսություն
14:38, 13 май 2023
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Մարտունու մասնաճյուղի տնկարանային տնտեսությունից տնկանյութը հանվել և տեղափոխվել է Վարդենիսի մասնաճյուղի Ծովակ տեղամասի անտառածածկ տարածքների բացատներում անտառապատում կատարելու համար արդեն իսկ նախատեսված 5 հա մակերեսով տարածք:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, իրականացվել են բարդի և ուռենի տեսակի ծառերի տնկանյութի արմատի և սաղարթի ձևավորման և տնկման աշխատանքներ:

Վարդենիսի մասնաճյուղի Ծովակ տեղամասում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են ևս 2,5 հա տարածքի անտառպատման աշխատանքներ՝ 2022թ-ից հետաձգված 2,43 հա տարածքի փոխարեն, որի համար որպես տնկանյութ օգտագործվել են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Մարտունու մասնաճյուղի տնկարանային տնտեսությունում աճեցված տնկիները:

Անտառապատման աշխատանքներում օգտագործվել են շուրջ 12 հազար 3-4 տարեկան տնկիներ: