Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ը «բոլոր միջոցներով» ՀՀ-ին օժանդակելու պատրաստակամություն չի հայտնել. Ռուստամյանը սխալվում է. fip.am

ՀԱՊԿ-ը «բոլոր միջոցներով» ՀՀ-ին օժանդակելու պատրաստակամություն չի հայտնել. Ռուստամյանը սխալվում է. fip.am
Հայաստան
13:48, 17 май 2023
Եթե շտապում ես. համառոտ՝ նյութի մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ Ադրբեջանի ներխուժման ժամանակ ՀԱՊԿ-ն պատրաստ է եղել «բոլոր միջոցներով» օգնել Հայաստանին: «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ իրականում Ռուստամյանի պնդումը սխալ է: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին թե՛ 2021 թ. մայիսին, թե՛ 2022 թ.-ի ընթացքում Ադրբեջանի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների ժամանակ: ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները բացառել են Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը: Ավելին՝ նրանք պնդել են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը սահմանազատված չէ, ուստի «սահմանի որևէ խախտման մասին դժվար է խոսել»:

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը մայիսի 16-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման ժամանակ ՀԱՊԿ-ն պատրաստ է եղել «բոլոր միջոցներով» օգնել Հայաստանին, սակայն Երևանն այնպես է պատասխանել, որ կազմակերպությունը գոյություն չունի: 

«Հայաստանի տարածք ներխուժման ժամանակ էլ ՀԱՊԿ-ն ասել է՝ ես պատրաստ եմ՝ իմ բոլոր միջոցներով կարող եմ ներկա գտնվել, սպասում ենք Հայաստանի արձագանքին: Հայաստանն էլ արձագանքում է այնպես, որ ՀԱՊԿ գոյություն չունի»,- նշել է նա: 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է՝ արդյո՞ք ՀԱՊԿ-ն «բոլոր միջոցներով ներկա գտնվելու» պատրաստակամություն հայտնել է:

Ադրբեջանի ներխուժումը և ՀԱՊԿ-ին ՀՀ կառավարության դիմումը 2021 թ. մայիսին


​2021 թ. մայիսին ադրբեջանական բանակը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում: Մայիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ խորհրդի գործող նախագահին՝ պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար:

Նույն օրը ՀԱՊԿ քարտուղարությունը հայտնեց, որ ստացել են դիմումը: «Առաջիկա օրերին խորհրդակցություններ կանցկացվեն Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- «ՏԱՍՍ»-ին ասել էր ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:

Կազմակերպության կողմից, սակայն, Հայաստանին աջակցելու ուղղությամբ որևէ առարկայական գործողություններ չհետևեցին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում