Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու վերաբերյալ կազմակերպության քարտուղարությունում պաշտոնական փաստաթղթեր չկան

Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու վերաբերյալ կազմակերպության քարտուղարությունում պաշտոնական փաստաթղթեր չկան
Հայաստան
16:18, 21 апрель 2023
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) ոչինչ հայտնի չէ այն մասին, որ Հայաստանը պատրաստ է իր տարածքում տեղակայել կազմակերպության առաքելությունը: Այդ մասին հայտնել է NEWS.ru-ն՝ հղում անելով ՀԱՊԿ քարտուղարությունում իր աղբյուրին։ 

Նշվում է, որ համանման բոլոր հաղորդագրությունները կազմակերպությունը ստանում է միայն տեղեկատվական գործակալություններից, ոչ թե Հայաստանի իշխանություններից։

«Մենք այս հաշվով պաշտոնական փաստաթղթեր չունենք։ Երբ իրավիճակը հասկանալի դառնա, պատրաստ կլինենք մեկնաբանել դա»,- հայտարարել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայմանը պատրաստ է ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Հայաստանը: