Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը 5 տարով երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի վարձակալության պայմանագիրը

Կառավարությունը 5 տարով երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի վարձակալության պայմանագիրը
Հայաստան
17:02, 18 май 2023
Կառավարությունը երկարաձգում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի վարձակալության պայմանագիրը ևս հինգ տարով` մինչև 2028 թվականի օգոստոսի 13-ը:

Որոշման նախագծում ասվում է, որ «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև 13.08.2008թ.-ին կնքվել է 374.1 քմ ընդհանուր մակերեսով տարածքի ենթավարձակալության պայմանագիր, որով նշված տարածքը և 17 586 280 ՀՀ դրամ սկզբնական արժեքով գրասենյակային գույքը մինչև 13.08.2023թ. ժամկետով անհատույց օգտագործման է հանձնվել պաշտոնաթող նախագահին։

Բացի այդ, տարածքի վարձակալության համար յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեով Պետական գույքի կառավարման կոմիտեին է հատկացվել 2 մլն դրամ։

Որոշումն ընդունվել է գործադրի այսօրվա նիստում` առանց զեկուցման ու քննարկման։

Պաշտոնաթող նախագահների գրասենյակների վարձակալության ծախսերը կարգավորվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 7.3 հոդվածով։