Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում հաղթել է

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում հաղթել է
Հայաստան / Սպորտ
22:30, 18 июнь 2023
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին տեղը։ Այդ մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։
 
 
Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ըմբշամարտի մեր ընտրանին հաղթում է թիմային պայքարում: Այս հաջողությանը մեր ոչ մի տարիքային հավաքական չէր հասել (ազատ ոճ և հունահռոմեական ոճ):
 
Ազատ ոճայինները ԵԱ էին մեկնել 10 ըմբիշով: Նրանցից 9-ը պայքարել է մեդալի համար: Նվաճել ենք 1 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե մեդալ։