Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զելենսկին Ռուսաստանը համեմատել է ՀԱՄԱՍ-ի հետ

Զելենսկին Ռուսաստանը համեմատել է ՀԱՄԱՍ-ի հետ
Միջազգային
17:30, 09 октябрь 2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի ներխուժումն իր երկիր համեմատել է ՀԱՄԱՍ զինված խմբավորման ներխուժման հետ Իսրայել՝ հայտարարելով, որ միայն «կանոնները (և) միջազգային իրավունքը» կարող են ապահովել խաղաղություն ամբողջ աշխարհում, փոխանցում է Associated Press-ը։

«Միևնույն ատելությունն է՝ այն միակ տարբերությամբ, որ ահաբեկչական կազմակերպությունն է հարձակվել Իսրայելի վրա, իսկ այստեղ ահաբեկչական պետությունն է հարձակվել Ուկրաինայի վրա»,- ասել է Զելենսկին երկուշաբթի օրը Կոպենհագենում ՆԱՏՕ-ի խորհրդարանական ժողովին հղված տեսաուղերձում։

«Մեր միասնությունը պետք է և կարող է կանգնեցնել չարիքը»,- ասել է Զելենսկին։

«Թող բոլոր նրանք, ովքեր հովանավորում են ահաբեկչությունը, զգան մեր զայրույթի ուժը։ Եվ թող յուրաքանչյուրը, ով օգնության կարիք ունի ահաբեկչությունից պաշտպանվելու համար, զգա մեր համերաշխության ուժը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։